«Նոր Ալիք-2021» մրցույթի հաղթող, Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանի հաղթական կատարումն արդեն հասանելի է համացանցում։
«Երկբևեռ սեր» կոչվող երգը Սարոն կատարել է մրցութային վերջին` երրորդ օրը։ Ստեղծագործությունը գրվել է հատուկ Սարոյի համար, երգի հեղինակն էլ Դավիթ Բադալյանն է:
Առաջին և երկրորդ օրերին մեր հայրենակիցը կատարել էր Բեյոնսեի Listen և Արամ MP3-ի «Կուզես» երգերը: Երեք օրվա քվեարկության արդյունքներով էլ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը դարել է հաղթող։