Վերջապես․ Met Gala-ն վերադարձել է: Այն բանից հետո, երբ այն 2020 թվականին չեղարկվեց հասկանալի պատճառներով, այս տարի որոշվել է Met Gala-ն անցկացնել սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Ավանդույթի համաձայն՝ Met Gala-ն ամեն տարի անցկացվում է ամսվա առաջին երկուշաբթի օրը, բայց այս տարի կազմակերպիչները ստիպված են եղել հրաժարվել այդ ավանդույթից, քանի որ ԱՄՆ-ում սեպտեմբերի 6-ին նշվում է Աշխատանքի օրը: Իսկ ազգային տոնը, ինչպես կատակեցին շատերը, նույնիսկ չէր կարող տեղափոխել Աննա Վինտուրը:
Met Gala 2021-ի թեման այսպես է հնչում՝ «Ամերիկայում. նորաձև լեքսիկոն»: Իսկ հյուրերի հրավիրատոմսերում մի փոքր ավելի հստակ նշված է եղել դրես կոդը՝ «ամերիկյան անկախություն»: Այս տարի առաջին անգամ Vogue-ն ուղիղ հեռարձակում է կազմակերպել անմիջապես կայքում․ դերասանուհի Կեկե Պալմերը և կատակերգու Իլանա Գլեյզերը հանդիպել են հյուրերին և հետաքրքրվել նրանց հանդերձանքների մասին: Միջոցառման հենց սկզբում դրա համանախագահները հայտնվել են կարմիր գորգին, ապա նաև Թիմոթի Շալոմեն և Բիլի Այլիշը, թենիսիստուհի Նաոմի Օսական և այլք։ Որպես պատվավոր հյուրեր ժամանաել են նաև Թոմ Ֆորդը, Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին և Աննա Վինտուրը՝ Vogue-ի խմբագրության տնօրենը և Condé Nast-ի բովանդակության գլխավոր պատասխանատուն: Մյուս հայտնիենրը ֆոտոշարքում․