Կանադացի երգչուհի և հայտնի գործարար Իլոն Մասկի ընկերուհի Գրայմսը (Քլեր Բուշեր) Met Gala-ի նախապատրաստման ժամանակ Vogue-ի հետ զրուցել է մայրության և 16 ամսական որդու՝ X-A-12-ի հետ ունեցած հարաբերությունների մասին:
Ինչպես բացատրել է 33-ամյա երգչուհին, երեխայի ծնունդը նրա համար «գեղարվեստական վերածնունդ» էր, սակայն նա իրեն չի նույնացնում «մայր» բառի հետ:
«Չգիտես ինչու, տարօրինակ է ասել, որ դու մայր ես: Ես ինձ չեմ նույնացնում այդ բառի հետ»,- ասել է Գրայմսը:
Նա հավելել է, որ որդին իրեն անվանում է անունով՝ Քլեր, բայց չի ասում «մայրիկ»:
«Միգուցե նա զգում է, որ ես մերժում եմ «մայրիկ» բառը: Ես անգամ չգիտեմ՝ ինչու այն ինձ դուր չի գալիս»,- նշել է երգչուհին։
Հիշեցնենք, որ Իլոն Մասկի և Գրայմսի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2018 թվականին: 2020 թվականի փետրվարին երգչուհին հայտարարեց իր հղիության մասին, իսկ մայիսին որդի ունեցավ, որին անվանեցին X Æ A-12: