Երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է: Hraparak.am-ի հաղորդմամբ՝ նրան միացրել են արհեստական շնչառության համակարգին:
«Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Սակայն բանն այն է, որ նա մեծ ուշացումով է հոսպիտալացվել` շուրջ 8 օր տանը բուժվելուց հետո, երբ հարազատները փորձել են թթվածնի սարք բերել տուն, նոր միայն բժիշկներն իմացել են, որ վիճակը վատ է:
Մեծ դժվարությամբ Արմեն Մուրադյանին հաջողվել է համոզել, որ Հայկոյին տանեն հիվանդանոց: Նա Միքայելյան բժշկական կենտրոն է բերվել թոքերի 80 տոկոս ախտահարումով, ինչը խիստ բարդացրել է բժիշկների գործը»,- երգչի առողջական վիճակի մասին գրում է կայքը։