Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երգիչ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով։ Հիվանդությունը ծանր է անդրադարձել նրա առողջական վիճակի վրա, երգիչն այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Հայկոյի վիճակը վատացել է, սակայն Գագա Ամատունին, որը երգչի մտերիմ ընկերն է, հերքել է այդ տեղեկությունը. «Ժողովուրդ, Հայկոյի վիճակը հիմա կայուն է: Խնդրում ենք չտարածել սխալ տեղեկատվություն: Բոլոր ապատեղեկատվությունները խանգարում են մեզ այս պահին հազարավոր զանգերին անիմաստ պատասխանելուն»:
Նշենք, որ Հայկոն և Անահիտ Սիմոնյանը Գագա Ամատունու երեխաների կնքահայրն ու կնքամայրն են: