ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Կարևոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ դրանց համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Հաջողության հասնելն այնքան հեշտ չի լինի, որքան կպատկերացնեք: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, համախոհներն էլ երբեմն հուսախաբ կանեն: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ ավելի հաջող կլինի: Այնպես որ՝ օգտակար կլինի մի փոքր սպասելը:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարների ժամանակ կլինի: Որոշ Խոյեր կհասկանան՝ ինչպես լուծել վերջին շրջանում իրենց ու իրենց մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսին սովորականից շատ մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Օգտակար կլինի ձեզ անհանգստացնող բաների մասին խոսելը, կասկածներով կիսվելը, ծրագրերը քննարկելը: Հաճախ կթեթևանաք միայն նրա շնորհիվ, որ կողքին կլինեն մարդիկ, որոնք ձեր հանդեպ անտարբեր չեն: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, հնարավորություններ էլ ավելի շատ կընձեռվեն:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նախաձեռնող լինելու համար: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին, և՛ ձեր նախասիրություններին ու հետաքրքրություններին: Նույնիսկ եթե ձեր գաղափարները անհապաղ աջակցություն չստանան, ինչ-որ մեկը ավելի ուշ անպայման կհետաքրքրվի դրանցով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ինչքան շուտ հանեք վարդագույն ակնոցները, այնքան հաջող կդասավորվի օրը: Չարժե ժխտել, որ ինչ-որ խնդիրներ գոյություն ունեն, ավելի լավ է մտածեք, թե ինչպես կարելի է դրանք լուծել: Շատ Երկվորյակների դրանում կօգնի փորձը, որի շնորհիվ նշանի ներկայացուցիչները հրաշալի գլուխ կհանեն նրանից, ինչը ուրիշների մոտ չի ստացվել:
Լավ է գործեք փորձված մեթոդներով: Այդպես ավելի արագ կհասնեք նպատակին: Դա արդարացված կլինի և՛ աշխատանքի, և՛ անձնական հարաբերությունների համար: Ցանկացած տեսակի փորձարկում կարող է սպասել: Արժե ուշադիր լինեն նրանք, ովքեր ուղևորությունների են մեկնում, քանի որ այսօր օպտիմալ երթուղի ընտրելը դժվար կլինի, չեք հասցնի այն, ինչ ծրագրել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Այսօր դժվար կլինի դատարկ բաների պատճառով չբարկանալը: Աշխատեք հետևել ձեր տրամադրությանը, ուշադրություն դարձնել նոր հնարավորություններին, ուրախության առիթներ փնտրել, այլ ոչ թե վշտանալ: Շատ բան իսկապես կախված կլինի ձեր մոտեցումից: Եթե պատրաստ եք վճռական գործողությունների, ցանկացած խոչընդոտ կկարողանաք հաղթահարել:
Կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Կուզենաք ոչ միայն նրանց հետ անկեղծ զրուցել, այլև խորհուրդ կամ էլ ինչ-որ գործում իրական օգնություն ստանալ: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք միշտ պատրաստ կլինեն ձեռք մեկնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Պատմեք աշխարհին ձեր մասին: Եթե մոտակայքում համապատասխան հարթակ չկա կամ էլ ոչ ոք չի ուզում ձեզանից հարցազրույց վերցնել, կարող եք սոցիալական ցանցում գրառում անել կամ էլ պարզապես զրուցել մի մարդու հետ, որը վաղուց է հետաքրքիր գաղափարներ փնտրում ու պատրաստ է աջակցել նրանց, ովքեր ինչ-որ նոր բան են առաջարկում: Եթե ձեզ ճիշտ պահեք, ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն:
Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք մարդկանց դուր կգաք, ընդ որում՝ երբեմն շատ դուր կգաք: Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար, որը ամենահաճելի տպավորությունը կթողնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարենպաստ օր է կարևոր աշխատանքի ու բարդ գործերի համար: Դուք լուրջ և ուշադիր կլինեք, ամեն ինչից ժամանակին գլուխ կհանեք, ոչինչ չեք մոռանա ու չեք խառնի: Կհաջողվի պատասխաններ ստանալ վերջին մի քանի շաբաթներին անհանգստացնող հարցերին: Չի բացառվում՝ համարյա անհույս թվացող գործը մեռյալ կետից շարժելու եղանակ գտնեք:
Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Որոշ Կույսերի նշանակալի դրամական մուտքեր են սպասվում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես տնօրինել գումարը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ողջ օրը հարմար կլինի լուրջ գործերի մասին զրուցելու համար: Դուք անմիջապես կհասկանաք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, մանրուքներից չեք կառչի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Տարաձայնություններ կարող են ծագել, բայց դուք կգտնեք դրանց վերջ տալու ձևը՝ ոչ ոքի չվիրավորելով, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելով:
Հարմար օր է այն մարդկանց հետ ծանոթանալու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Ձեզ բնորոշ նրբանկատությունը, ինչպես նաև ձեր նուրբ ճաշակը անպայման ըստ արժանվույն կգնահատեն: Երեկոն հեռվից հաճելի լուրեր է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Դուք կասեք այն, ինչ մտածում եք, երբեմն կտրուկ արտահայտություններ կանեք, հաճախ կքննադատեք ավելի ուժեղներին ու ազդեցիկներին: Եվ դա բոլորին դուր կգա: Մարդիկ կլսեն ձեր կարծիքը, կդիմեն խորհուրդների խնդրանքով ու չեն վիրավորվի, եթե երբեմն ձեր նկատողությունները տհաճ լինեն:
Շատ բարդ գործերից այսօր հրաշալի գլուխ կհանեք նաև ինքնուրույն: Այստեղ կօգնի փորձը, որի շնորհիվ նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք, շատ ժամանակ չեք ծախսի դատարկ բաների վրա: Ժամանակ կգտնեք այն մարդու հետ հանդիպելու համար, որին կարոտել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հրաշալի, արդյունավետ օր է: Չի լինի մի խոչընդոտ, որը ստիպի ձեզ նահանջել, չի լինի մի խնդիր, որի լուծումը չկարողանաք տալ: Շատ Աղեղնավորներ անսպասելի, բայց ճիշտ պատասխաններ կստանան նախկինում ավելի փորձառու ու գիտակ մարդկանց փակուղու առաջ կանգնեցրած հարցերին:
Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Դուք չեք հետաձգի դրանց իրագործումը, անհապաղ գործի կանցնեք: Շատ բան կստացվի: Բայց հանգստի մասին էլ մի մոռացեք: Օրվա երկրորդ կեսին շատ օգտակար կլինի ուժերը վերականգնելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Մի գերագնահատեք ձեր ուժերը: Օրը բարենպաստ է, բայց անլուծելի առաջադրանքները ստանձնելու համար հարմար չէ: Իրատես եղեք, քանի որ դա թույլ կտա նոր հնարավորություններ տեսնել ու նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Ոչ բոլորը, ովքեր աջակցություն կխոստանան, այսօր կպահեն իրենց խոստումը: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք:
Օրվա առաջին կեսը նվիրված կլինի գործերին, իսկ երկրորդին կուզենաք հանգստանալ ու ցրվել: Կօգնի ոչ մեծ ուղևորությունը. փոխեք պայմաններն ու դիտեք ձեր շուրջը: Դուք անպայման ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան կնկատեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հանգստություն պահպանելն այսօր բարդ կլինի: Շատ առաջադրանքներ, որոնք նախկինում հասարակ էիք համարում, բարդ կլինեն: Երբեմն դրանք լուծելու համար օգնության կարիք կզգաք, բայց ամեն անգամ պարզ չի լինի, թե ում կարող եք դիմել այդ հարցով: Կարևոր կլինի չշտապելը: Որոշ գաղափարներ, որոնք այսօր կհայտնվեն ձեզ մոտ, կհաջողվի ավելի ուշ իրագործել: Բայց դուք ոչինչ աչքաթող չեք անի ու չեք մոռանա:
Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնք աջակցում ու ոգեշնչում են ձեզ: Հենց նրանց շնորհիվ կվերագտնեք ինքնավստահությունը, իսկ դրանից այսօր շատ բան կախված կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Մտքերը հավաքելը դժվար կլինի, անսպասելի մանր-մունր գործեր կառաջանան, որոնք կխանգարեն կենտրոնանալ գլխավորի վրա: Մի անհանգստացեք, դուք ամեն ինչ կհասցնեք, եթե ինքներդ տնօրինեք ձեր ժամանակն ու դնեք առաջնահերթությունները: Շրջապատողների խորհուրդները, ցավոք, միշտ չէ, որ լավը կլինեն:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու նոր բացահայտումներով: Սովորական դարձած շատ բաների նորովի կնայեք: Որոշ Ձկներ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել վերջերս և ինչպես կարելի է դրանք ուղղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: