Հայտնի երգչուհի Ռիհանան, որը ներկայանում է նաև որպես հագուստի դիզայներ, կազմակերպել է իր Savage X Fenty բրենդի Show Vol. 3 հավաքածուի ցուցադրությունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ռիհանան միջոցառմանը մասնակցելու է հրավիրել հայտնի մոդելներ Իրինա Շեյքին, Բեհաթի Փրինսլուին, Էմիլի Ռատակովսկիին, Ջիջի Հադիդին, դերասանուհի Վանեսա Հաջենսին: