«Պակասդ չի լրացվի»․ ընկերները՝ Հայկոյի անժամանակ մահվան լուրի մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր կյանքից հեռացել է սիրված երգիչ, երգահան Հայկոն․ նա 44 տարեկան էր։ Հայկոն վերջին օրերին պայքարում էր կորոնավիրուսի դեմ՝ բուժում ստանալով Միքայելյան հիվանդանոցում։

Համացանցը ողողվել է երգչին ուղղված ցավակցական և ափսոսանքի խոսքերով։ Գրառումներ են կատարել նաև Հայկոյի ընկերներն ու գործընկերները։

Ֆեյսբուքի իրենց պաշտոնական էջերում իրենց վիշտն ու հուզմունքն են հայտնել Արամ MP3-ը, Միքայել Ոսկանյանը, Իննա Խոջամիրյանը, Գարիկ Պապոյանը, Արամեն, Սոֆի Մխեյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Տաթև Հովակիմյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Գոռ Հակոբյանը,  Գրիգոր Դանիելյանը, քաղաքական գործիչներ Ալեն Սիմոնյանը, Արփինե Հովհաննիսյանն, Արմեն Աշոտյանը և այլք։