Աստղագուշակ սեպտեմբերի 30-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դրված նպատակներին հասնելու համար համբերատարության կարիք կլինի: Ամեն ինչ չէ, որ միանգամից հաջող կդասավորվի, երբեմն անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի մի քանի փորձ ձեռնարկեք: Նշանի շատ ներկայացուցիչների առօրյա գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն: Կարող են հուսախաբ անել մարդիկ, որոնց աջակցության վրա հույս էիք դրել:

Հաճախ բարդ հարցը լուծելու համար պիտի նորովի նայեք ստեղծված իրավիճակին, տեսնեք այն հնարավորությունները, որոնք նախկինում աննկատ են մնացել: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Դուք հաճախ կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անսովոր ու շատ հետաքրքիր օր է: Դուք հաճախ պիտի նոր բան մտածեք, փորձարկումներ անեք: Կուրախացնի երևակայությանը զարկ տալու հնարավորությունը: Դուք հաստատ կձանձրանայիք, եթե ողջ օրը ստիպված լինեիք կատարել ուրիշների հանձնարարությունները, գործել ցուցումների համաձայն կամ զբաղվել հասարակ, միապաղաղ գործերով:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ո՛չ ձեզ, ոչ էլ ձեր ծանոթներին: Նրանց հետ շփումները ոգեշնչող կլինեն: Չի բացառվում՝ օրվա վերջին կարևոր որոշումներ ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավական հոգնեցնող, բայց շատ արդյունավետ կլինի: Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Կուրախացնի բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու հնարավորությունը: Երբեմն դուք պատրաստ կլինեք հետաձգել սեփական գործերը, որպեսզի կենտրոնանաք նրա վրա, ինչը կարևոր է մյուսների համար:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Մտերիմները շնորհակալ կլինեն ձեզ հոգատարության և ուշադրության համար: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Որոշ Երկվորյակներ հեռվից ոգեշնչող լուրեր կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հազիվ թե լուրջ խնդիրներ բերի: Բայց դուք երբեմն սուր կարձագանքեք մանրուքներին, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք դատարկ բաներից չկառչել: Եթե կենտրոնանաք կարևոր գործերի վրա, կհասկանաք, թե ինչպես կարող եք արագ գլուխ հանել դրանցից:

Օրը բարենպաստ կլինի ուսման համար, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Հետաքրքիր ու հաճելի կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնք պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Ընտանեկան տոն կազմակերպելու համար առիթ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հասարակ չի լինի, բայց դուք բոլոր դեպքերում հաջողության կհասնեք: Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն հաղթահարել խոչընդոտները: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ ձեր համառությունն ավելորդ է, բայց նման նկատողությունները սրտին մոտ ընդունել պետք չէ: Դժվարությունների առաջ մի ընկրկեք. աստղերն անպայման կաջակցեն ձեզ:

Տնային գործերը սովորականից ժամանակատար կլինեն: Չի բացառվում՝ մտերիմները դիմեն խնդրանքներով, որոնք մերժել չեք ուզենա: Երբեմն կնյարդայնացնի շուրջը տիրող խառնաշփոթը, բայց ձեզ կհաջողվի վերահսկել բացասական հույզերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ արդյունավետ կլինի: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնցից պարզապես հրաշալի գլուխ կհանեք: Պետք կգա այն, ինչ վաղուց եք սովորել: Շատ Կույսեր կիրառում կգտնեն իրենց տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, իսկ դա բոլորին չէ, որ դուր կգա: Սակայն հենց ձեր անկեղծությունը թույլ կտա խուսափել անհասկացողությունից, ճիշտ շեշտադրումներ անել: Մարդիկ, որոնք այսօր ձեզ կաջակցեն, բազմաթիվ կարևոր գործերում հուսալի համախոհներ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա: Հենց կարևոր գործ ստանձնեք, ինչ-որ մեկը կշեղի ձեզ, օգնություն կամ խորհուրդ կխնդրի, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկի: Սակայն կարևոր է չհրաժարվել սեփական նպատակներից, չհետաձգել այն գործերը, որոնք կարևոր են ձեզ համար: Ամեն ինչ կստացվի, եթե ճիշտ դնեք առաջնահերթությունները, հույս դնեք սեփական ուժերի, այլ ոչ թե հաջողակ լինելու կամ ինչ-որ մեկի օգնության վրա:

Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու համար: Դուք լավ կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց ու շատ հարցերում կաջակցեք նրանց: Սիրելիին ուրախացնելու, նրան հաճելի անակնկալ անելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, և դա կստիպի ձեզ հուզվել: Բացի այդ, ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Անսպասելի գործեր կհայտնվեն, որոնց պատճառով ստիպված եք լինելու մնացած ամեն ինչ հետաձգել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դրված նպատակներին հասնելը կհեշտանա, ավելի հեշտ կլուծեք նաև այն հարցերը, որոնց շուրջ շատ էիք մտածում և՛ դուք, և՛ ձեր մտերիմները: Երեկոն հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել: Նրանց դուր գալը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հարմար չէ կարևոր հարցերը լուծելու համար: Հեշտ չի լինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ նախկինում շատ հաշտ էիք: Դուք իսկապես կփորձեք հասկանալ մյուսներին, բայց դա անել միանգամից չի ստացվի: Այնպես որ՝ լավ է ինքնուրույն գործեք ու միայն սեփական ուժերի վրա հույս դնեք:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան կհեշտանա և՛ գործընկերների, և՛ մտերիմների հետ լեզու գտնելը: Լավ կանցնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ սիրային ժամադրությունները: Որոշ Աղեղնավորներ ապագայի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն ու չեն զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ու հարմար կլինի կարևոր, բարդ գործերի համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն ընդհանուր պատկերացումներ ունեիք: Կհաջողվի գտնել մարդկանց, որոնք պատրաստ կլինեն կիսվել փորձով կամ լավ խորհուրդ տալ: Եթե նոր բան ստանձնեք, արագ կհասնեք առաջին արդյունքներին:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի մտորելու, ծրագրեր կառուցելու, մի քանի տարբերակ համեմատելու համար: Վճռական գործողությունների հարցում լավ է չշտապեք: Անձնական հարաբերությունների հետ կապված ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է ամենատարբեր գործերի համար: Կկարողանաք առաջընթացի հասնել նրանում, ինչը նախկինում համարյա անհույս էր թվում, մեռյալ կետից կշարժեք բարդ նախագծերը: Դուք կհավատաք ձեր ուժերին, մտածածից չեք հրաժարվի, նույնիսկ եթե պայմաններն անհաջող դասավորվեն: Չնայած հազիվ թե ուզենաք ինչ-որ մեկին օգնության հարցով դիմել, ձեզ աջակցել ցանկացողները քիչ չեն լինի:

Օրը հարմար է հին ծանոթների ու ձեզ հասկացող մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը հարմար է անսովոր ու նոր գործերի համար: Հնարավոր է՝ ձեզ համար հեշտ չլինի: Բայց հետաքրքիր է լինելու: Կուրախացնի ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությունը: Դուք սեփական առողջ բանականության վրա հույս կդնեք, կլսեք ինտուիցիային ու նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Շատ ու շատ համարձակ փորձարկումներ հաջող կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի ընկերների, հարազատների ու մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք լավ կհասկանաք նրանց, կաշխատեք ամեն հարցում աջակցել: Կհաջողվի գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: