Էնն Հեթուեյը հյուր է եղել RuPaul-ի Drag Race-ին և կիսվել է The Devil Wears Prada-ում իր խորհրդանշական դերի գաղտնիքով:
Մրցակցության մասին զրույցի ժամանակ դերասանուհուն հարցրել են՝ կան արդյոք դերեր, որոնք նա ստիպված է եղել «կրծել»: Իսկ Էննը խոսել է Էնդի Սաքս 2006-ի մասին: «Ես 9-րդն էի The Devil Wears Prada-ում դերի համար: Հետո ես ասացի. «Սպասիր, երբեք մի՛ հանձնվիր»։
Համանուն գրքի հիման վրա նկարահանված ֆիլմում Էննը մարմնավորում է լրագրության ֆակուլտետի շրջանավարտ Էնդիին, որին բաժին է հասնում նորաձեւության մասին մեծ ամսագրի գլխավոր խմբագրի օգնականի ցանկալի դերը (որը խաղացել է Մերիլ Սթրիփը): Ասիստենտուհու դերը պետք է բաժին հասներ “Mean Girls” և “The Notebook” ֆիլմերի աստղ Ռեյչլ Մակադամսին: Սակայն դերասանուհին այն ժամանակ հրաժարվեց դերից։