Ձեռքի վնասվածքից հետո Դավան համալրել է «Սառցե դարաշրջան» նախագծի ժյուրիի կազմը

Ձեռքի վնասվածքից հետո Դավան համալրել է «Սառցե դարաշրջան» նախագծի ժյուրիի կազմը: Մինչ այս նա հայտարարվել էր որպես շոուի մասնակից, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել մարզումները:

Ինստագրամի իր էջում նա տեսանյութ է տեղադրել տրիբունայից: Նրա կողքին նստած է Տատյանա Տարասովան:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ՝ ձեր կողքին»,- նշել է Դավիթը:

«Իսկ ես ձեր կողքին»,- ժպիտով պատասխանել է մարզիչը:

Դավան պետք է մարզվեր Ադելինա Սոտնիկովայի հետ միասին, սակայն ձեռքի վնասվածքը խանգարել է ելույթներին: Նա ժամանակից շուտ դուրս է մնացել նախագծից:

Դավիթը չի մասնակցի ծրագրի բոլոր թողարկումներին, քանի որ ժյուրիում ընդամենը երեք մշտական ​​մասնակից կա՝ Տատյանա Տարասովան, Տատյանա Նավկան և Մաքսիմ Տրանկովը: Ժյուրիի մյուս երկու անդամներն անընդհատ կփոփոխվեն: