Բրիտանացի երգչուհի Ադելը, ով նիհարել է 45 կիլոգրամ, դարձել է Vogue ամսագրի բրիտանական տարբերակի նոր համարի շապիկի հերոսուհին: Երգչուհու լուսանկարները հայտնվել են ամսագրի ինստագրամյան պաշտոնական էջում:
33-ամյա աստղն առաջին կադրերի համար լուսանկարվել է վառ դեղին գույնի Vivienne Westwood կորսետավոր զգեստով՝ խորը դեկոլտեով, որը բրենդի դիզայները պատրաստել է հատուկ ֆոտոշարքի համար: Փոփ երգչի կերպարը լրացվել է Tiffany ոսկերչական տան բրոշով, վառ դիմահարդարմամբ և ծավալուն սանրվածքով:
Բացի այդ, Ադելը լուսանկարվել է Dolce & Gabbana ապրանքանիշի շքեղ սև զգեստով, որը բաղկացած է կրծկալից, վերնաշապիկից և ատլասե գործվածքով կիսաշրջազգեստից, ինչպես նաև Falka զուգագուլպաներից՝ կետիկներով: Նրա համար ընտրվել է Numero Ventuno բարձրակրունկ կոշիկները: Երգչուհու մեծ ականջօղերն էլ ապահովել է David Yurman նորաձևության տունը:
Հայտնի է, որ լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Սթիվեն Մեյզելն է, ով բազմիցս համագործակցել է այնպիսի հրատարակչությունների հետ, ինչպիսիք են Vogue-ն և Interview-ն, և նկարահանել գովազդային արշավներ Versace, Valentino, Dolce & Gabbana, Louis Vuitton, Balenciaga և Calvin Klein ապրանքանիշերի համար: