Ռուս ռեփեր Մորգենշտերնը և նրա կինը՝ Դիլարա Զինատուլինան, կազմակերպել են իրենց երկրորդ հարսանիքը: Տոնակատարությունը կազմակերպվել է երգչի տատիկի համար, ով առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել ներկա գտնվել Մոսկվայում կայանալիք տոնակատարությանը, գրում է StarHit-ը:
Մորգենշտերնի մոր խոսքով՝ երգչի տատիկը մինչև վերջին պահը չի իմացել, թե ինչ առիթի է նվիրված եղել տոնակատարությունը: Նշվում է, որ նա Ուֆայում տոնակատարությանը եկել էր ձեռնափայտով և այնտեղ է մնացել մինչև գիշերվա 1-ը: Այսպիսով, ռեփերը և նրա կինը երկրորդ հարսանիքն են բեմադրել երաժիշտի տատիկի համար:
«Մենք բոլորս գիտեինք, որ Ալիշերն իր հարսանիքը Ուֆայում կազմակերպել է միայն իր տատիկի պատճառով, առանց նրան այդ մասին ասելու: Միայն երեկոյի վերջում ես նրան պատմեցի ամեն ինչ: Մայրիկս լաց եղավ, և ես, իհարկե, նրա հետ»,- ասել է ռեփերի մայրը:
Միջոցառումը տեղի է ունեցել ռեստորանի բանկետների սրահում, որտեղ նորապսակները հրավիրել են միայն մերձավոր ազգականներին: Տոնակատարությունը տեղի է ունեցել փակ դռների հետևում, զույգը պաշտոնապես չի հայտնել դրա անցկացման մասին: Ռեփերի մայրը խոստովանել է, որ հիացած է իր սիրելի մայրիկի նկատմամբ որդու հարգալից վերաբերմունքից: