1 գնորդին՝ 1 նմուշ. Chanel-ը սահմանափակել է իր պայուսակների ամենահայտնի մոդելնեի վաճառքը

Հեղինակավոր Chanel նորաձևության տունը սահմանափակել է իր պայուսակների ամենահայտնի ու պահանջված մոդելների վաճառքը: Խոսքը Classic Flap Bag և Coco Handle մոդելների մասին է, գրում է graziamagazine.ru-ն:

Այժմ գնորդը կարող է տարեկան գնել ոչ ավելի, քան մեկ նման մոդել: Նոր կանոնները կտարածվեն նաև կաշվե այլ աքսեսուարների վրա. այժմ ես մեկ անձի կվաճառեն միայն երկու նույնական ապրանք:

Այս սահմանափակում է վերաբերում է միայն Հարավային Կորեային:

Չնայած այն հանգամանքին, որ այս տարի Chanel-ն արդեն եռապատկել է գները, բուտիկներում շարունակում են հսկայական հերթեր գոյանալ: Ամենից հաճախ վերավաճառողները գնում են ապրանքներ՝ դրանք ավելի լավ գնով վերավաճառելու համար՝ զրկելով ֆրանսիական ապրանքանիշի հաճախորդներին ցանկալի իրը գնելու հնարավորությունից: