Մաքոլեյ Կալկինը Twitter-ի իր էջում պատմել է, թե արդյոք ինքը կհայտնվի «Տանը մենակ» ֆիլմի ռեմեյքում:
«Քանի որ ինձ հաճախ են տալիս այս հարցը, ես պատասխանում եմ. ես նոր ֆիլմում չեմ նկարահանվել: Բայց հաջողություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր աշխատել են դրա վրա»,- գրել է դերասանը:
Վերջերս համացանցում հայտնվեց կատակերգության ռեմեյքի թրեյլերը: Ֆիլմի գլխավոր դերակատարն է Jojo Rabbit ֆիլմի աստղ Արչի Յեյթսը: Նա մարմնավորել է Մաքս անունով տղայի կերպարը, որին ծնողները պատահաբար մոռացել էին տանը և մեկնել Սուրբ ծննդյան տոները նշելու:
Օրիգինալ ֆիլմը թողարկվել է 1990 թվականին, որում հիմնական դերը ստանձնել է Կալկինը:
«Տանը մենակ» կատակերգության ռիմեյքի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 12-ին Disney + հարթակում։