Բրիտանացի երգչուհի Ադելը BBC Radio 1-ին տված հարցազրույցում իր նոր ալբոմի թողարկումը համեմատել է Netflix-ի հարավկորեական Squid Game թրիլերի հետ:
Արտիստը կատակով ասել է, որ իր նոր ալբոմի սկավառակները թողարկող արտադրամասում նույն մթնոլորտն է տիրում, ինչ հեռուստասերիալում։
«Նրանց գլխավերևում ևս կանգնած են զենքով մարդիկ: Եվ ես ասում եմ. «Եթե ալբոմի երգերից արտահոսք լինի, ուրեմն․․․»,- ասել է նա:
Բացի այդ, երգչուհին կիսվել է իր կարծիքով իր երաժշտական կարիերայի ապագայի հետ կապված. «Ոչ ոք չի ցանկանում լսել իմ 95-ամյա գարշելի և ծխած ձայնը»:
Անցյալ շաբաթ Ադելը թողարկեց իր առաջին սինգլը՝ վեց տարվա ընթացքում, այն կոչում է «Easy On Me»: Երգը կհայտնվի առաջիկա ալբոմում, որը կթողարկվի նոյեմբերի 19-ին: