Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնը կնկարահանվի Ջոն Ուիքի պրիքվելում՝ Continental-ում, այս մասին հաղորդում է Variety-ն:
Նոր ֆիլմը կպատմի հանցագործ խմբերի անդամների և մարդասպանների պատմությունը, որոնք թաքնվում են արդարադատությունից հյուրանոցների ցանցում: Սերիալը բաղկացած կլինի երեք մասից:
Ֆիլմում երիտասարդ Ուինսթոն Սքոթը (դերասան Յան Մաքշեյնը) պատմում է, թե ինչպես է Կոնտինենտալը դարձել հանցագործների թաքստոցը: Ֆիլմի հերոսը խառնաշփոթի մեջ է ընկնում Նյու Յորքում՝ 1975 թվականին: Նա ցանկանում է անել այն, ինչ պետք է, որպեսզի ձեռք բերի հայտնի հյուրանոցը:
Մել Գիբսոնը մարմնավորելու է նոր կերպարի՝ Կորմակ անունով: Սցենարի հեղինակներն են Գրեգ Քուլիջը և Քըրք Ուորդը:
Այժմ նկարահանվում է Ջոն Ուիքի չորրորդ ֆիլմը, որը կինոթատրոններում կհայտնվի 2022 թվականի մայիսի 27-ին:
Ավելի վաղ դերասան Շամիր Անդերսոնը հայտարարել էր «Ջոն Ուիք 4» մարտաֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին՝ Կիանու Ռիվզի մասնակցությամբ: