Գրավիչ և մտախոհ․ Էմմիի նոր լուսանկարը

Երգչուհի Էմմին, ով այժմ Թբիլիսիում է, նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Երգչուհին կադրում խոշոր պլանով է և ցույց է տալիս դիմահարդարի և մազահարդարի կատարած աշխատանքները։ Չնայած այն բանին, որ նկարը «սև ու սպիտակ» երանգների մեջ է, միևնույն է դրական արձագանք է ստացել։ «Գեղեցկուհի», «Հայացքը բոմբ է», «Սիրուն»,- մեկնաբանության բաժնում գրել են երգչուհու հետևորդները։