Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթի հաղթողն է կանադացի Բրյուս Սյաոու Լյուն: Հաղթողների անունները հրապարակված է մրցույթի կայքում: Երաժիշտը ստացել է ոսկե մեդալ և 40 հազար եվրո մրցանակ:
Երկրորդ տեղը կիսել են ճապոնացի և իտալացի դաշնակահարները: Նրանք ստացել են արծաթե մեդալ և 30 հազար եվրո: Բրոնզե մեդալ և 20 հազար եվրո ստացել է երրորդ տեղը գրաված Իսպանիայի ներկայացուցիչը:
Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր 17-ամյա Եվա Գևորգյանը մրցանակակիրների թվում չի:
Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր հոկտեմբերի 3-ին։ Առաջին փուլում ելույթ էին ունեցել աշխարհի տարբեր երկրներից 87 դաշնակահարներ: Եզրափակիչ էր անցել ընդամենը 12 դաշնակահար աշխարհի 10 երկրից: