Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը Սուրբ Ծնունդը նշել է հոկտեմբերին: Երգչուհին պարեր է կազմակերպել տոնածառի մոտ ու նաև հայտարարել, որ կցանկանար հեռանալ ԱՄՆ-ից:
Սպիրսը հայտարարել է, որ ատում է այդ համակարգը և կցանկանար ապրել այլ երկրում: Նա ընդգծել է, որ չի արել այնպիսի բան, որի համար իր հետ կվարվեն այնպես, ինչպես՝ վերջին 13 տարիներին:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրիթնի Սփիրսը և նրա ընկերը՝ մոդել Սեմ Ասղարին, նշանվել են։ Սփիրսը և Ասղարին միասին են արդեն հինգ տարի: Նրանք ծանոթացել են 2016 թվականի հոկտեմբերին երգչուհու Slumber Party տեսահոլովակի նկարահանման հրապարակում: