Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երգիչ Սարո Թովմասյանը երրորդ անգամ հայր է դարձել։ Կինը՝ Տաթևը, նրան որդի է պարգևել։
Ինստագրանի իր էջի Stories բաժնում երգիչը հրապարակել է փոքրիկի լուսանկարը, թեև փակել է նորածնի դեմքը։ Լուսանկարին կից Սարոն գրել է․ «Բռատան»։
Երկու դուստրերի հայրը միշտ ցույց է տվել, թե որքան կապված է աղջիկների հետ, բայց շատ ոգևորված է նաև տղա ունենալու առթիվ։
Սարոն հրապարակել է նաև նորածնի ծննդյան վկայականի տվյալները՝ հայտնելով տղայի անունը՝ Արմեն Սարոյի Թովմասյան։