Մաքսիմ Գալկինը հայտնվել է Ուկրաինայի «սև ցուցակում»

Հայտնի ռուս հումորիստ և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն ընդգրկվել է Ուկրաինայի «սև ցուցակում», հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով երկրի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը:

Նշվում է, որ Գալկինը «ազգային անվտանգությանը սպառնացող» անձանց ցանկը համալրել է նոյեմբերի 3-ին՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության առաջարկությամբ:

Տխրահռչակ ցուցակում այժմ 259 մարդ կա, այդ թվում ՝ մշակույթի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Օլեգ Գազմանովը, Վալերի Պերֆիլովան (բեմական անունը ՝ Վալերիա), Սերգեյ Պենկինը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Յուլիա Չիչերինան: Ցուցակը պարբերաբար ընդլայնվում է։