Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր երազանքին մեկ քայլ ավելի մոտ է դարձել և ճիշտ սնվելու շնորհիվ մի քանի տասնյակ կիլոգրամ նիհարել է: Եթե 2018թ․- ին նա կշռում էր 135 կգ, այժմ 75 կգ է: Ինստագրամիի իր էջում Ավետիսյանը տեղադրել է իր գրանցած հաջողության լուսանկարը։
«75 ես կշռում էի, երբ դպրոցի 5-րդ դասարանում է, դրանից հետո այլևս երբեք իմ կյանքում կշեռքի վրա չէի տեսել այդ թիվը։ 2018 թվականին իմ քաշը 135 կգ էր»,- գրել է Ավետիսյանը։
Նա նաև ներկայացրել իր մեկ օրվա ճաշացանկը. դիմահարդարը օրվա ընթացքում սնվել է միայն մանգոյով և կեռասով։
Հիշեցնենք, որ Ավետիսյանը բազմիցս խոստովանել է, որ ամբողջ կյանքում փորձում է նիհարել։ Առաջին ամուսնու՝ Վաղիկ Մարտիրոսյանի հետ ամուսնալուծությունից հետո նրան հաջողվել էր ազատվել ավելորդ 43 կիլոգրամից։