Շքեղ զույգ. Սալմա Հայեքը Art + Film Gala-ին ներկայացել է ամուսնու հետ (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը և նրա ամուսինը՝  միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոն, անթերի տեսք են ունեցել՝ ժամանելով Լոս Անջելեսում անցկացվող Art + Film Gala-ի տասներորդ միջոցառմանը, գրում է Daily Mail-ը:

55-ամյա դերասանուհին կրել է փայլուն երեկոյան զգեստ՝ ընդգծելով իր կազմավածքի գրավչությունը: դեկոլտեի հատվածը զարդարել է ճոխ ադամանդե վզնոցով, որի մեջտեղում դրված էր մուգ թանկարժեք քար։

Զույգն ամուսնացած է 2009 թվականից և 14-ամյա դուստր ունի: