Dune ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները կսկսվեն 2022 թվականի հուլիսին

Legendary կինոստուդիան, որը զբաղվում էր Dune ֆիլմի արտադրությամբ, ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները կսկսի 2022 թվականի հուլիսի 18-ին. այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ջոշ Էնսինիասը՝ հղում անելով ֆիլմի պրոդյուսերին:

Ինչպես նշում է Collider-ը, Ֆրենկ Հերբերտի համանուն վեպի էկրանավորման երկրորդ մասը ավելի շատ կպատմի Սիչ Թաբրի, ինչպես նաև Չանի Քայնզի և Փոլ Ատրեյդեսի կերպարների մասին:

Dune ֆիլմի երկրորդ մասի և պրեմիերայի ժամկետի մասին հայտնի դարձավ հոկտեմբերի վերջին: Այնուհետև ֆիլմի ռեժիսոր Դենիս Վիլնյովն հայտնեց, որ շարունակության նկարահանումները չեն սկսվի մինչև 2022 թվականի աշուն: Երկրորդ մասի սցենարը սկսել է գրվել դեռ օգոստոսից: