«Ծնունդդ շնորհավոր, իմ կես, իմ սեր»․ Միհրան Ծառուկյանի շնորհավորանքն ու ընտանեկան լուսանկարը

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիլյանն այսօր նշում է ծննդյան 32-ամյակը։ Արփիի տարեդարձը սոցցանցերի իր էջերում շնորհավորել է նրա ամուսինը՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ կես, իմ սեր»,- սոցցանցերի էջերում հրապարակված ընտանեկան լուսանկարին կից գրել է Միհրան Ծառուկյանը։

Նշենք, որ Միհրանն ու Արփին ամուսնացել են 2019 թվականին։ Զույգը մեկ որդի ունի․ փոքրիկ Ռոբերտը լույս աշխարհ է եկել 2020-ի հունիսին։