Բրիտանացի դերասան Թոմ Հոլանդը, ով առավել հայտնի է Marvel-ում Սարդ մարդու դերով, խոսել է իր սիրելի ակումբի մասին։
«Ես երկրպագում եմ «Տոտենհեմին»։ Ցանկանում եմ, որ «Տոտենհեմն» ու «Բրենթֆորդը» երբևէ խաղան Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Բայց ես չեմ կարծում, որ «Տոտենհեմը» այս պահին կարող է հաղթել «Բրենթֆորդին»,- մեջբերում է Հոլանդին Չեմպիոնների Միջազգային Գավաթի մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ դերասանի մասնակցությամբ «Սարդ մարդը․ Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է դեկտեմբերի 16-ին։