«Զառա» հագուստների հայտնի ընկերությունը այս տարվա իր աշուն-ձմեռ հավաքածուում ընդգրկել է Հայաստանում արտադրված հագուստը: «Made in Armenia» հավաքածուն հասանելի է օնլայն և ընկերության աշխարհի տարբեր երկրներում գործող խանութներում։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Նշվում է, որ «Զառա» ընկերության «Made in Armenia» հագուստը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում։