Լիա Զախարյանը երգ է ներկայացրել. դերասանուհին՝ նոր ոլորտի մասին

Դերասանուհի Լիա Զախարյանը երգ է թողարկել՝ Մոնատիկի Сильно երգը ներկայացնելով իր պրիզմայով և նոր գործիքավորմամբ։

«Ես շատ եմ սիրում երգել։ Ասում են՝ դա ինձ մոտ լավ է ստացվում։ Որոշեցի երգ ներկայացնել իմ հետևորդներին՝ որպես իմ հոբբի և նկարահանել պարզ հոլովակ, որում արտահայտված կլինեն իմ հույզերը։ Ես նման հոլովակներ նախկինում էլ եմ նկարահանել, պարզապես, այս անգամ ես նաև երգում եմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել է դերասանուհին։

Ըստ դերասանուհու՝ երգն իր  հույզերն արտահայտելու, իր լսարանին իր մասին պատմելու ևս մի տարբերակ է։

Լիան երգը հրապարակել է միայն Ինստագրամում։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ մտադիր չէ երգչուհու կարիերա սկսել։ «Ես պարզապես ներկայացնում եմ իմ տաղանդներից ևս մեկը։ Youtube-ում չեմ ներբեռնել երգը, քանի որ սա ինձ համար նոր կարիերայի սկիզբ չէ»,- նշել է նա։

Լիան պատմել է, որ առաջիկայում կներկայացնի նաև նոր երգ, որը գրված է հենց իր համար։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от lia (@zakharyan.lia)