CNN-ն աշխատանքից հեռացրել է հայտնի հաղորդավարին՝ սկանդալի կենտրոնում հայտնված եղբորն օգնելու պատճառով

Ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար, Նյու Յորքի նախկին նահանգապետ Քրիս Կուոմոն անորոշ ժամանակով հեռացվել է աշխատանքից, իսկ նրա հեղինակային հաղորդումն այլևս եթե չի հեռարձակվի: Այս մասին հայտնում է հեռուստաալիքը:

Նման որոշման համար պատճառ է դարձել նախօրեին հրապարակված փաստաթուղթը, որը գաղտնազերծել է եղբոր՝ Էնդրյու Կուոմոյի հետ հաղորդավարի համագործակցության մանրամասները: Փաստաթղթի համաձայն՝ Քրիսն աջակցել է Էնդրյուին, երբ վերջինիս մեղադրում էին ոտնձգությունների մեջ՝ որպես լրագրող գործին ներգրավելով իր աղբյուրներին:

«Երբ Քրիսը տեղեկացրեց մեզ, որ խորհուրդներ է տվել եղբորը, նա խախտել էր մեր կանոնները, սակայն մենք գիտակցում էինք, թե ինչ իրավիճակում է նա գտնվում, եր իր համար առաջնահերթ է ընտանիքը: Սակայն փաստաթղթերը մատնանշում են եղբոր գործերին նրա ներգրավվածության առավել զգալի աստիճան, քան մենք տեղյակ էինք: Արդյունքում մենք հեռացրել ենք Քրիսին անորոշ ժամանակով»,- հաղորդել է CNN-ը:

Տվյալ փաստաթղթում նշվում է Նյու Յորքի նահանգապետի քարտուղարի հետ հաղորդավարի նամակագրության մասին, որում վերջինս խոստանում է հավաքել անհրաժեշտ տեղեկությունները: Նա նաև իր նախաձեռնությամբ հեղինակել է եղբոր հանրային ելույթների տեքստերը:

Նյու Յորքի նախկին նահանգապետին օգոստոսին մեղադրել էին ոտնձգությունների մեջ: Հեռաքննության հրապարակումից հետո նախագահ Բայդենը հայտարարել էր, որ Կուոմոն պետք է հրաժարական ներկայացնի: Իր դեմ մեղադրանքները հերքող գործիչն, այնուամենայնիվ, հրաժարական է տվել պաշտոնից: