Երգչուհի Ալեխանդրա Գերսին, ով հայտնի է Arca բեմական անունով, դարձել է նորաձևության ամսագրի մեքսիկական տարբերակի հերոսուհին։
Վենեսուելացի տրանսգենդեր երգչուհի Ալեխանդրա Գերսին, ով ավելի հայտնի է որպես Arca, դարձել է Vogue ամսագրի մեքսիկական տարբերակի նոր համարի հերոսուհին։ Անկեղծ ֆոտոշարքի կադրերը հայտնվել են հրատարակության Instagram-յան աքաունթում։
Նկարահանումն իրականացրել է նորաձևության ոլորտում հայտնի լուսանկարիչ Թիմ Ուոքերը։
Գլխավոր նկարում աստղը կեցվածք է ընդունել ժանյակավոր ներքնազգեստով և ժապավեններով կաշվե կորսետով։
Գերսին նաև նկարահանվել է Մոնա Լիզայի կերպարում նկարիչ Լեոնարդո դա Վինչիի կտավից՝ սև ծավալուն զգեստ՝ կարմիր ծածկով մահճակալի ֆոնին, ինչպես նաև երկար ժապավեններով սպիտակ ատլասե կոստյումով։
«Ես շատ ժամանակ եմ ծախսել՝ պայքարելով յուրահատուկ, անկախ և ինքնաբավ լինելու համար»,- ասել է Ալեխանդրան հարցազրույցներից մեկում: