«Ես գնացի երեխային լողացնելու». Եվգենի Պետրոսյանի հումորն անակնկալի է բերել Գարիկ Խարլամովին

Դերասան և շոումեն Գարիկ Խարլամովը «Ошуительного хоу» հաղորդաշարի եթերում զանգահարել է հումորիստ Եվգենի Պետրոսյանին և մի փոքր անակնկալի բերել նրան։

Խարլամովը Little Big խմբի մենակատար Իլյա Պրուսիկինի հետ քննարկել են ամուրիի առօրյան և անձնական կյանքը, որից հետո որոշել են զանգահարել փորձառու ամուրիին ու հարցնել ՝ ինչ անել։ Հեռախոսազրույցի սկզբում Պետրոսյանն ակնհայտորեն զարմացած էր, բայց աստիճանաբար սկսում է կատակել Խարլամովի հետ։

Պարզվել է` նա տանն է եղել որդու՝ Վահանի հետ։ Խարլամովի հարցին` «Ի՞նչ անենք հետո» Պետրսյանը պատասխանել է. «Չգիտեմ ինչ անեք: Ես գնացի երեխային լողացնելու»։

Պետրոսյանի որդին` Վահանն ընդամենը մեկուկես տարեկան է, ծնվել է 2020թ. մարտի 13-ին Դուբայում։ Նա Տատյանայի առաջնեկն է ու Եվգենի Պետրոսյանի երկրորդ երեխան: