Երգչուհի Բեյոնսեն որոշել է ապացուցել, որ ինքը շոու-բիզնեսի ամենավառ ու բառացիորեն ամենափայլուն աստղն է:
Երգչուհին սոցցանցերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել Ջեյ Զիի հետ ժամադրությունից: Բեյոնսեն ամբողջությամբ փայլում է Gucci x Balenciaga բրենդի հագուստի շնորհիվ: Ընդ որում, այդ լուքի արժեքը կազմում է ավելի քան 32 հազար դոլար:
Երգչուհին իր տեսքն ավարտին է հասցրել փայլուն ձեռնոցներով, որոնք հիանալի կերպով համապատասխանում էին նրա փայլուն բարձրակրունկ կոշիկներին, ինչպես նաև ադամանդյա Messika ականջօղերով, ռետրո ակնոցներով և սրտի տեսք ունեցող Gucci-ի շլացուցիչ անատոմիական կլաչով: