«Sex and The City» սերիալի շարունակության առաջին իսկ դրվագում մահացել է գլխավոր հերոսներից մեկը. հայտնում է ET Online-ը (զգուշացում. տեքստում կան սփոյլերներ):
«Բարև, ես եմ» վերնագրով առաջին դրվագում Սառա Ջեսիկա Պարկերը, Սինթիա Նիքսոնը և Քրիստին Դևիսը իրենց վաթսունն անց տարիքում բացահայտում են կյանքի ուրախությունները: Օրինակ, Միրանդան հրաժարվում է մոխրագույն մազերից, իսկ Քերին փորձում է սովորել, թե ինչպես պետք է խոսել սեքսի մասին իր փոդքասթում:
Առաջին էպիզոդի վերջում Քերիի ամուսինը՝ Միստր Բիգը, գնում է ցնցուղ ընդունելու… իսկ հետո Քերին գտնում է նրա մարմինը:
Երկրորդ դրվագում, որը վերնագրված է «Փոքրիկ սև զգեստ», Միստր Բիգի մարմինը տանում են, և կատարված ողբերգությունը մտերմացնում է ընկերներին: