Մադոննան 50 Cent-ի ներողությունը «կեղծ» է անվանել

Երգչուհի Մադոննան պատասխանել է ռեփեր 50 Cent-ի ներողությանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ռեփերը սոցիալական ցանցերում վիրավորել էր երգչուհուն:

Մադոննան Instagram-ի իր էջում կոչ է արել երաժշտին.

«Ձեր ներողությունը կեղծ է, դա անհեթեթություն է և ոչ ճիշտ… Երկրորդ, ներողություն խնդրելն անիմաստ է, եթե չգիտեք, թե ինչի համար եք ներողություն խնդրում… Դուք պետք է ներողություն խնդրեք ձեր սեքսիստական, տարիքին ոչ վայել պահվածքի և արտահայտությունների համար»,- ասել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Մադոննան Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նկարահանվել էր ներքնազգեստով: 50 cent-ը ծիծաղել է այդ լուսանկարների վրա՝ համեմատելով Մադոննային Արևելքի չար՝ Օզի կախարդի հետ:

Երբ երգչուհին պատասխանել է վիրավորանքներին՝ խնդրելով ռեփերին վարվել «մեծահասակի պես», նա իր Twitter-ում ներողություն է խնդրել՝ նշելով, որ չի ցանկացել վիրավորել Մադոննային: