Ինչո՞վ դիմավորել 2022-ը. ընտրում ենք ճիշտ հագուստն ու գույնը

Նոր տարվան քիչ ժամանակ է մնացել: Պետք է լավ պատրաստվել, որպեսզի Երկնագույն կամ Սև ջրային վագրի տարին ոչ միայն ուրախություն բերի, այլև այնպես անել, որ տարվա հովանավորը չնեղանա ձեզանից: Ինչո՞վ դիմավորել Նոր տարին: Հագուստի ո՞ր գույներն ընտրել վագրին դիմավորելու համար: Ինչո՞վ գրավել վագրի ուշադրությունն ու ինչպե՞ս չվախեցնել նրան: Աստղագետներն ունեն այս հարցերի պատասխանները:

Քմահաճ, ըմբոստ վագրը

2022 թվականի հովանավորը Վագրն է: Նրա հետ կատակել չի կարելի: Վագրը  շատ հետաքրքրասեր է, չնայած՝ երբեմն ագրեսիվ: Ջրային Վագրի ագրեսիան ջրի էներգիայի հաշվին ավելի նվազ է: Այս տարին իդեալական կլինի այն փոփոխությունների համար, որոնց երկար եք սպասել: Տարին հատկապես բարենպաստ կլինի աշխատավայրը փոխելու համար: Վագրը մրցակիցներ չի սիրում, նա մենակ կենդանի է:

Շքեղ հագուստ, թե՞ տնային գիշերազգեստ

Զգեստն ընտրելիս նախևառաջ հաշվի պետք է առնեք, որ չի կարելի Նոր Վագրի տարին դիմավորել այն նույն հագուստով, որով դիմավորել եք 2021թ. Ցուլի տարին: Նույնիսկ եթե հագուստի ձևն ու գույնը ձեզ շատ էր սազում: Վագրի համար կարևոր է անհատականությունը, այնպես որ՝ հագուստը պիտի հատուկ իր համար ընտրված լինի: Երկրորդ պարտադիր պայմանը բնական կտորներն են: Ոչ մի սինթետիկ գործվածք. միայն կաշի, մետաքս, զամշ և, ի վերջո, բամբակ:

Ջրային վագրը չի սիրում ցուցադրական բաներն ու պաթոսը: Սակայն դա չի նշանակում, որ տարին պիտի գիշերազգեստով կամ ջինսերով դիմավորեք: Նման հագուստին Վագրը հավանություն չի տա: Որպեսզի տարվա հովանավորը ձեր հանդեպ դրական տրամադրվի, հասարակ, բայց ոճային հագուստ ընտրեք՝ ուղիղ կտրվածքով, բացվածքներով կամ բաց ուսերով, կամ էլ անսովոր թևքերով զգեստ: Խիստ կոստյումներն էլ շատ տեղին կլինեն: Ոչ մի արհեստական քարեր, փայլեր, ուռուցիկ փեշեր: Խոշոր ու փայլուն զարդերը նույնպես լավ է պահեք ավելի լավ ժամանակների համար:

Ի՞նչ գույն ընտրել Վագրին դիմավորելու համար

Վագրը և հատկապես Ջրային վագրը տանել չի կարողանում վառ, ագրեսիվ գույները: 2022-ը դիմավորելու համար արգելված գույնը կարմիրն է: Պետք է խուսափել նաև արհեստական վառ դեղինից, կանաչից, վարդագույնից: Ընտրեք հանգիստ երանգները՝ սպիտակը, երկնագույնը, կապույտը, բեժը, մեղմ վարդագույնը, սևն ու շագականագույնը:

Նախշերի հետ էլ է պետք զգույշ լինել: Հրաժարվեք կենդանական նախշերից՝ հովազի, զեբրի, օձի և, իհարկե, վագրի նախշերից: Մի մտածեք, որ այդ նախշով տարվա հովանավորը ձեզ իրենցից մեկը կհամարի: Լրիվ հակառակը՝ հիշեք, որ Վագրը մրցակիցներ չի սիրում: