Աստղագուշակ դեկտեմբերի 16-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր արժե մանրամասն ստուգել ստացված տեղեկատվությունը: Նույնիսկ հին ծանոթներն ու հուսալի համախոհները կարող են անկախ իրենց կամքից ձեզ մոլորության մեջ գցել կամ խճճել: Լավ է չշտապեք աշխատանքի հետ կապված որոշումների հարցում: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ կշռադատելու համար և անպայման կհասկանաք՝ ինչ անել:

Համառությունը կօգնի գլուխ հանել բարդ գործերից: Որոշ Խոյեր սպասվածից լավ արդյունքների կհասնեն, և բանն այստեղ ոչ թե հաջողակ լինելու, այլ նշանի ներկայացուցիչների նպատակասլացության մեջ կլինի: Հնարավոր են նկատելի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Օրը հրաշալի կլինի ավելի վաղ գործած սխալներն ուղղելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է շփումների համար. դուք կես խոսքից կհասկանաք շրջապատողներին, հեշտությամբ կկռահեք, թե ինչ կա նոր ծանոթների մտքում, արագ կհասկանաք՝ ում հետ կարելի է գործ ունենալ, իսկ ումից է լավ հեռու մնալ: Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Պատասխանի հարցում շտապելը պարտադիր չէ. արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել:

Այսօր շրջապատողները ուշադիր կլսեն ձեր կարծիքը: Կհաջողվի տարահամոզել նրանց, ովքեր ձեր գաղափարներին քննադատորեն էին վերաբերվում: Կարող եք քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Ձեզ կհաջողվի բոլորին ձեռնտու լուծում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօրվա համար ինչ էլ ծրագրեք, նկատի ունեցեք, որ անհրաժեշտ արդյունքներն արագ ստանալ չի հաջողվի, այնպես որ՝ լավ է համբերությամբ զինվեք: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ, ծայրահեղ դեպքում՝ քանի դեռ չեք պարզել, թե որոնք են նրանց իրական մտադրությունները: Հին համախոհների վրա կարող եք հույս դնել, նրանք ամեն հարցում կաջակցեն:

Օրը հարմար է գաղափարներով կիսվելու ու ծրագրերի մասին պատմելու համար: Ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար արհամարհում են ուրիշի տեսակետը, հետաքրքրվում են միայն սեփական գործերով: Չի բացառվում գործնական հարաբերությունների սկիզբը, որոնք ժամանակի ընթացքում ընկերական բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է շփումների, ոչ ֆորմալ միջավայրում ցանկացած տեսակի հանդիպման համար: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, դուր կգաք նրանց, ում վաղուց եք համակրում: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ են մտածում շրջապատողները և ինչի են իրականում ձգտում, այդ իսկ պատճառով լավ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր տհաճությամբ են կապի դուրս գալիս:

Հավանական են հեռվից լավ նորություններ: Հին ծանոթները առաջարկներ կանեն, որոնց կուզենաք անհապաղ համաձայնել, մտերիմներն էլ բաց չեն թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը: Սիրահարված Խեցգետիններին հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք ունակ եք հասնել կարևոր նպատակներին, անել այն, ինչ առաջ համարյա անհնար էր թվում: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Առանց ավելորդ համեստության կպատմեք ձեր հաջողությունների մասին: Ինչքան շատ մարդիկ այսօր իմանան ձեր ձեռքբերումների մասին, այնքան լավ:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ստացածը ծախսել չեք շտապի և ճիշտ էլ կվարվեք. շուտով այդ գումարը կարևոր մի բանի համար է պետք գալու: Մտերիմները կաջակցեն ձեր բոլոր որոշումները, և դա կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է կարևոր գործերի ու նոր նախաձեռնությունների համար: Նույնիսկ բարդ առաջադրանքներից արագ գլուխ կհանեք. կօգնեն ինտուիցիան ու փորձը: Կհաջողվի մոտեցում գտնել այն մարդկանց, որոնց հետ լեզու գտնել առաջ չի ստացվել: Հավանական է՝ հենց այսօր և՛ հուսալի համախոհներ, և՛ իսկական ընկերներ ձեռք բերեք:

Դեպի լավը կփոխվեն անձնական հարաբերությունները. նախկինում դրանք փչացնող խնդիրները կմնան անցյալում: Կարող եք մտերիմների հետ հանգիստ քննարկել կարևոր հարցերն ու ընդհանուր ծրագրերը, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Օրվա երկրորդ կեսը ֆինանսների հետ կապված լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չարժե շտապել նույնիսկ այն հարցերի լուծման հարցում, որոնք դատարկ բան են թվում: Օրը լուրջ ու մտածված մոտեցում է պահանջում բոլոր գործերին՝ և՛ աշխատանքային, և՛ անձնական: Հաստատ չարժե գաղտնիքներով ու կարևոր ծրագրերով կիսվել, պատմել, թե ինչ կա ձեր սրտում: Անկեղծ զրույցների համար հարմար ժամանակն ավելի ուշ կգա:

Օրը հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան սուր կլինի, և դուք հաճախ կկարողանաք կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ինչ են ձեռնարկելու մյուսները: Ձեր խորաթափանցությունը ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու նոր հնարավորություններ կբացի: Բայց հեշտ հաջողության վրա հույս դնել չարժե, հատկապես, եթե նոր բան ստանձնեք: Այո, շատ բան լավ կստացվի, բայց ջանքեր գործադրելու կարիք ամեն դեպքում կլինի: Լավ է ինքնուրույն գործեք, օգնություն չսպասեք. այդպես ավելի արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը:

Լավ կանցնեն նոր ծանոթների հետ հանդիպումները: Դուք շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են և բոլորի մեջ թերություններ են նկատում: Մտերիմները լավ նորություններով կկիսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ հարցերում հաջողակ կլինեք: Օրը հրաշալի կլինի ամենահամարձակ ծրագրերի իրագործմանն անցնելու համար: Կարևոր չէ՝ արդյոք ձեզ ինչ-որ մեկն աջակցում է. հաջողության հասնելու շանսերը բոլոր դեպքերում մեծ են: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, անմիջապես ճիշտ որոշումներ կընդունեք, ոգեշնչված իմպրովիզներ կանեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա:

Օրը հետաքրքիր կանցնի, բայց բավական հոգնեցնող կլինի: Աշխատեք ժամանակ գտնել հանգստի համար. գործերում նույնիսկ փոքրիկ դադարները բավարար կլինեն ուժերը վերականգնելու համար: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար. շփումները կոգեշնչեն ու կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է հատկապես բարդ, կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար: Այնտեղ, որտեղ պիտի դժվար որոշումներ ընդունեք, դուք մյուսներից լավ գլուխ կհանեք: Կհաջողվի հաշվի առնել բոլոր փաստերը, ուշադրություն դարձնել նրան, ինչը մյուսները չեն նկատել: Նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Չի բացառվում հենց այսօրվա հաջողությունների շնորհիվ ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ բացվեն:

Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան գնել հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: Օրը հրաշալի կլինի մտերիմներին նվերներ ընտրելու համար. այս հարցում չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ձեզ համար անհնարին բան քիչ կլինի: Դուք կկարողանաք ոչ միայն հաղթահարել խոչընդոտները, այլև հեռացնել դրանք ձեր ճանապարհից: Թշնամիները կհասկանան, որ ձեզ հետ լավ է չկռվել, կփորձեն ընկերանալ: Բայց դուք չեք շտապի վստահել նրանց ու ճիշտ կվարվեք:

Ինքներդ ձեր հանդեպ մեծ պահանջներ դնելով՝ դուք շրջապատողներից էլ այսօր շատ բան կուզենաք: Դա կարող է բարդացնել մտերիմների հետ հարաբերությունները. նրանք երբեմն պարզապես ի վիճակի չեն լինի համապատասխանել ձեր սպասումներին: Ներողամիտ եղեք ձեզ համար թանկ մարդկանց թուլությունների հանդեպ: Դա բոլորին օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի շտապեք: Սա լավագույն օրը չի լինի կարևոր որոշումներ ընդունելու կամ կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու, ինչպես նաև բարդ գործեր ստանձնելու համար, որոնցից մենակ հազիվ թե գլուխ հանեք: Առօրյա խնդիրներից արագ գլուխ կհանեք, ավելի վաղ սկսածն էլ հաջողությամբ ավարտին կհասցնեք:

Օրվա առաջին կեսը բավական լարված կլինի, իսկ երկրորդը կուրախացնի և թուլանալու հնարավորություն կտա: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ամենամտերիմների հետ շփվելու համար: Ընկերները կկիսվեն ոգեշնչող գաղափարներով ու լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: