ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկզբին մանր-մունր թյուրիմացություններից խուսափել չի ստացվի: Ամենայն հավանականությամբ ինչ-որ բան այդ հատվածում ծրագրի համաձայն չի ընթանա, ինչ-որ անսպասելի իրադարձություն ձեզ խուճապի կմատնի: Բայց իրավիճակից արագ գլուխ կհանեք, ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվի շատերին անհանգստացնող խնդիրը:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր գործերով ու հաճելի հանդիպումներով: Այդ հատվածում շատ Խոյերի պետք կգան գիտելիքներն ու փորձը: Հենց դրանց շնորհիվ կհաջողվի կարևոր հաղթանակներ տոնել, անել այն, ինչ նախկինում համարյա անհնար էր թվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հազիվ թե առանց անակնկալների անցնի: Մեծ մասամբ դրանք հաճելի կլինեն: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա արագ գլուխ հանել այն գործից, որը երկար ժամանակ չափազանց բարդ էր թվում: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Օրը հարմար կլինի պոտենցիալ գործատուների, ապագա գործընկերոջ հետ հանդիպելու համար:
Մտերիմները ձեզ հաճելի անակնկալներ կմատուցեն կամ կուրախացնեն լավ նորություններով: Հաջող կանցնեն ընտանեկան միջոցառումները, ընկերների հետ հանդիպումն էլ ամենահաճելի տպավորությունը կթողնի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սիրելիի հետ կարևոր զրույցի համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Անհանգիստ ու շատ հետաքրքիր օր է: Այն անակնկալներ կմատուցի: Խնդիրներ կհայտնվեն, որոնք լուծելն այնքան էլ հեշտ չի լինի: Դա ձեզ չի վախեցնի, հակառակը՝ դուք ոգևորությամբ կստանձնեք այն, ինչը մյուսներին դժվար ու համարյա անիրագործելի է թվում: Եվ արագ էլ հաջողության կհասնեք: Վերջին դերը չի խաղա հաջողակ լինելը, բայց ձեր ջանքերն էլ կարևոր կլինեն:
Օրվա երկրորդ կեսը կարևոր հարցերը քննարկելու ժամանակ կլինի: Դրանք կարող են լինել մասնագիտական կամ անձնական բնույթի, բայց դուք բոլոր դեպքերում պիտի լուրջ և ուշադիր լինեք, աշխատեք ոչինչ աչքաթող չանել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շտապելու կարիք չկա: Սա բարենպաստ օր կլինի գործնական տեսանկյունից, բայց ցանկացած խնդրի լուծում կարող է սովորականից ավելի շատ ժամանակ պահանջել: Չեն բացառվում վեճերը գործընկերների ու ղեկավարության հետ, երկար ու ոչ միշտ կառուցողական քննարկումները: Բայց այդ ամենը չի խանգարի ձեզ անել այն, ինչ մտածել եք:
Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, հաճելի անակնկալներ: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդուն: Ընդհանուր գործերը կմտերմացնեն, կօգնեն անցյալում թողնել փոխադարձ դժգոհություններն ու վիրավորանքները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է շփումների համար, ձեզ ուշադիր կլսեն, ճիշտ կհասկանան, շատ հարցերում կաջակցեն: Ճիշտ ժամանակն է գաղափարներով կիսվելու համար, նաև այնպիսի գաղափարներով, որոնց հաջողության վրա ինքներդ էլ դեռ վստահ չեք: Քննարկումները շատ օգտակար կլինեն, քանի որ և՛ պատասխաններ կստանաք ձեր հարցերին, և՛ կարևոր խորհուրդներ կլսեք:
Օրը հրաշալի կլինի գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ անհրաժեշտ է հենվել ինտուիցիայի վրա, որի հուշումների շնորհիվ դուք ճիշտ կվարվեք, նույնիսկ եթե նվազագույն ինֆորմացիայի տիրապետեք: Կարող եք տան համար օգտակար իրեր գնել, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածում հավանական են նաև անսպասելի հանդիպումներ, հաճելի կլինի հին ծանոթների և ընկերների հետ շփվելը, որոնց հետ երկար ժամանակ չէիք հանդիպել: Այդ հատվածում ստացված ինֆորմացիան կօգնի ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնել, հասկանալ, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին:
Հարմար օր է աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ իրեր ընտրելու համար, օրինակ՝ գրքեր, տեխնիկա, նյութեր: Իսկ ահա գեղեցիկ, բայց անպիտան իրերի վրա գումար ծախսել չարժե: Երեկոն հարմար կլինի զբոսանքի համար: Լավ է, եթե մտերիմ մարդն ընկերակցի ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Օրն անսպասելի իրադարձություններ ու խնդիրներ կբերի, որոնք պետք է արագ լուծեք: Դա հաճախ կնյարդայնացնի, քանի որ կխանգարի ծրագրի համաձայն գործել, անել այն, ինչ ավելի վաղ եք մտածել: Կվշտացնի այն, որ շրջապատողները հաճախ ձեզ սխալ կհասկանան, իսկ երբեմն կարծես հատուկ կփորձեն ձեր համբերությունը:
Բայց օրը վատը չի լինի: Բարդ գործերից բավական արագ գլուխ կհանեք, քանի որ դրանց ստեղծագործաբար կմոտենաք, իսկապես արդյունավետ լուծումներ կփնտրեք: Հաճելի կլինի, որ աշխատանքի համար պարգևը չի ուշանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը կարող է բազում անսպասելի իրադարձություններ բերել, բայց դրանցից ոչ մեկը չի շեղի ձեզ: Դուք արագ կկողմնորոշվեք նոր պայմաններում, հաճախ առանց մեկ վայրկյան անգամ մտածելու ոտքի վրա ճիշտ որոշումներ կընդունեք: Շրջապատողները ձեզ խորհուրդ կտան չշտապել: Բայց ինտուիցիան ձեզ կհուշի, որ ժամանակը զուր վատնել չի կարելի, և այդ հարցում այն չի սխալվի:
Օրը հրաշալի կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Նույնիսկ կարևոր հարցերը կարելի է անկաշկանդ քննարկել՝ խուսափելով պաշտոնական տոնից: Դուք լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, դա և՛ գործերում կօգնի, և՛ անձնական հարաբերություններում շատ բան դեպի լավը կփոխի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հագեցած օր է: Ստիպված եք լինելու մի քանի գործով միաժամանակ զբաղվել, բարդ հարցերը մեկը մյուս հետևից լուծել: Դա հոգնեցնող կլինի, բայց դուք այնքան կտարվեք, որ հոգնածություն չեք զգա: Ձեր ուժերի հանդեպ վստահությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշները խուճապի կմատնվեին ու կնահանջեին:
Բազում լավ գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Կուզենաք անմիջապես պատմել դրանք մտերիմ մարդուն, մանրամասն քննարկել: Օրը դրա համար լավը կլինի: Կարող եք ոչ միայն աջակցություն, այլև լավ խորհուրդներ ստանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկզբին հնարավոր են տհաճ իրադարձություններ, անհաջող զուգադիպություններ, որոնք թևաթափ կանեն: Դա լավագույն ժամանակը չի լինի շփումների համար, քանի որ սովորականից նյարդային կլինեք, ամեն դատարկ բանից կբարկանաք: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, արդեն մի քանի ժամից լրիվ ակնհայտ կդառնա, որ կյանքը հարթվել է, իսկ աստղերը ձեր կողմից են:
Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներով: Այդ հատվածում կարող են իրականանալ հին ցանկությունները, համարձակ երազանքները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հրաշալի օր է: Դուք գլուխ կհանեք նույնիսկ այն խնդիրներից, որոնց մինչև վերջերս չգիտեիք ինչպես մոտենալ: Առօրյա գործերը դժվարություններ չեն առաջացնի, ժամանակ էլ չեն խլի: Օգտակար կլինի այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց առաջ եկած գաղափարները:
Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, և դա ձեզ ամենևին չի անհանգստացնի: Կարող եք պատմել ձեր հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների մասին: Հիմա դրանք իսկապես շատերին կհետաքրքրեն: Հավանական են ծանոթություններ, որոնք երկարատև մասնագիտական համագործակցության կամ իսկական ընկերության սկիզբ կդնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Թեթև, հաճելի ու հետաքրքիր օր է: Ինտուիցիան ուժեղ կլինի, նրա հուշումների շնորհիվ հեշտությամբ գլուխ կհանեք բարդ խնդիրներից: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, դուք կկարողանաք դրանցից առավելագույն օգուտ քաղել: Հրաշալի գաղափարներ կունենաք, անմիջապես կգտնեք դրանք իրագործելու եղանակը: Շրջապատողներին դա կհիացնի:
Լավ է նոր բան ստանձնեք, դուք արագ կհասկանք, թե ինչից է պետք սկսել և դեպի ուր շարժվել, ինչպես հաջողության հասնել: Օրը հարմար կլինի կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Կարող եք քչից սկսել, դա էլ բավարար կլինի, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: