Դերասանուհի Հոլի Բերին նկարահանվել է Caesars Sportsbook բուքմեյքերական ընկերության նոր գովազդում Կլեոպատրայի դերում: Նա Instagram-ում նկար է հրապարակել իր տպավորիչ կերպարում:
Նկարահանման ժամանակ 55-ամյա աստղի զուգընկերն է եղել կատակերգու Ջեյ Բի Սմուվը:
«Երբ գալիս է Կլեոն, Կեսարը միշտ հաղթում է»,- մեկնաբանել է լուսանկարը Հոլի Բերին։
Նշենք, որ դերասանուհու գրառումը հավաքել է ավելի քան 150 հազար հավանում և ավելի քան 1,7 հազար ոգևորիչ մեկնաբանություն: