Ալ Պաչինոն՝ Saint Laurent-ի գարնանային հավաքածուի գովազդում

Աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն նկարահանվել է Saint Laurent-ի նոր գովազդային արշավում։ 81-ամյա դերասանի մասնակցությամբ լուսանկարը հայտնվել են բրենդի Ինստագրամի պաշտոնական էջում։

Սև ու սպիտակ լուսանկարներն արվել են նորաձևության լուսանկարիչ Դեյվիդ Սիմսի կողմից: Նրա օբյեկտիվում նախկինում հայտնվել են Քենդալ Ջենները, Լայլա Մոսը, Ֆրենկ Օուշենը և այլ հայտնիներ։ Բացի Ալ Պաչինոյից, Saint Laurent-ի արշավում նկարահանվել է նաև 65-ամյա մոդել և դերասանուհի Ջերի Հոլը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от SAINT LAURENT (@ysl)