Աստղագուշակ դեկտեմբերի 31-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դա հազիվ թե ազդի ձեր տրամադրության վրա: Եթե իմպրովիզներ անելու անհրաժեշտություն առաջանա, հրաշալի կլինի: Դուք ժամանակին լավ գաղափարներ կունենաք, անհապաղ կյանքի կկոչեք մտածածը: Կարող եք հեշտությամբ լուծել աշխատանքին ու բիզնեսին, ձեր կարիերայի զարգացմանը վերաբերող հարցերը: Չի բացառվում նոր համախոհներ ու օգնականներ գտնեք:

Կուրախացնի ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունը: Դուք հին ծանոթների մասին նոր բան կիմանաք, նրանք էլ ձեզ անսպասելի կողմից կտեսնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր տեղի կունենա այն, ինչը նախկինում անհնար էր թվում: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ կարող եք շատ բանի հասնել: Դուք խուճապի չեք մատնվի, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, ոգեշնչված իմպրովիզներ կանեք, կուրախանաք ինչ-որ բան փոխելու հնարավորության համար:

Կհաջողվի հրաշալի ժամանակ անցկացնել, զբաղվել նրանով, ինչով վաղուց էիք ուզում: Ընկերները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, դուք ինքներդ էլ կարող եք ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել: Երեկոյան կարող եք խոստովանել ձեր զգացմունքները: Հաճելի անակնկալներ ու զարմանալի իրադարձություններ շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն անակնկալներով լի կլինի, և դա ձեզ կուրախացնի ու կոգեշնչի: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել ու շեղվել միապաղաղությունից: Դուք ինքներդ ձեզ ու մյուսներին ուրախացնելու, հուսահատվածների տրամադրությունը բարձրացնելու բազում եղանակներ կգտնեք: Մարդիկ կձգտեն դեպի ձեզ: Շփվել կցանկանան նույնիսկ այն մարդիկ, որոնք վերջին ժամանակներս խուսափում էին կապերից ու հանդիպումներից:

Օրվա երկրորդ կեսին մանր-մունր թյուրիմացություններից խուսափել հազիվ թե ստացվի: Անսպասելիորեն կարող են փոխվել ծրագրերը, և դուք ուրախ կլինեք դրա համար: Շատ հաճելի հանդիպումներ են սպասվում սիրահարվածներին: Ռոմանտիկ հարաբերություններում հնարավոր են նկատելի դրական փոփոխություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ օր է: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան օգտակար բան եք հասցնում անել: Առավոտը հին ծանոթներին օգնելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու հնարավորություն կտա: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները:

Օրվա երկրորդ կեսը զվարճանքների ու վառ հույզերի ժամանակ կլինի: Դուք ոտքի վրա կյուրացնեք ուրիշների գաղափարներն ու հաճույքով կկիսվեք սեփական գաղափարներով: Հետաքրքիր զրույցներ, ծիծաղ և ուրախություն շատ կլինի: Չի բացառվում՝ իրականանան ձեր երազանքները, որոնց մասին, թվում է, ոչ ոք չէր կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը ոգեշնչող, հետաքրքիր ու հաճելի կլինի: Այդ հատվածում լավ նորություններն ու հաճելի հանդիպումները, տրամադրություն բարձրացնող զրույցներն ու հետաքրքիր զբաղմունքները շատ կլինեն: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, լրիվ անծանոթ միջավայրում հայտնվելիս խուճապի չեք մատնվի: Հնարավոր է ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբը:

Օրվա երկրորդ կեսին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ: Բայց հումորի զգացումը կօգնի հարթել սուր անկյունները: Դուք բոլորի տրամադրությունը կբարձրացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կարող է բավական անհանգիստ լինել: Կուզենաք հազար ու մի բան անել, բայց ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Կթվա, թե լավ խորհուրդը տեղին կլինի: Բայց լավ է լսեք ինտուիցիայի ձայնին, որն անպայման կհուշի, թե ինչպես է պետք գործել:

Օրվա երկրորդ կեսը կառանձնանա բարենպաստ հուզական դաշտով: Տրամադրությունը կլավանա, դուք ուրախության բազում առիթներ կգտնեք, հաճույքով կուրախացնեք նաև ուրիշներին: Լավ ժամանակ է հին ծանոթների հետ զրուցելու համար: Դուք կարող եք լրիվ անկեղծ լինել, անհասկացողությունից չվախենալ: Լավ է ապագայի ծրագրեր կառուցեք, ցանկություն պահեք: Շատ բան կիրականանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն անգամ հեշտությամբ չեք պայմանավորվի շրջապատողների հետ: Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, պատրաստ եղեք, որ ամենաբարդը պիտի ինքնուրույն անեք: Ձեզ կհաջողվի չբարկանալ նրանց վրա, ովքեր այսօր անուշադիր են, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Որոշ Կշեռքներ հնարավորություն կունենան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին: Կարևոր կլինի ժամանակին նախաձեռնող լինելը:

Օրվա երկրորդ կեսը թեթև ու հաճելի կլինի: Այն դրական հույզեր կպարգևի նույնիսկ նրանց, ովքեր առավոտվանից չէին տրամադրվել ուրախանալու: Այս ժամանակահատվածը նաև ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր, ուրախ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահարմար օրը չէ լուրջ գործերի համար, լավ է ոչ մի կարևոր ու բարդ գործ չծրագրեք: Օգտվեք հոգսերից շեղվելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորությունից: Կուրախացնեն ընկերների հետ անսպասելի հանդիպումները, չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն նրանք, ումից երկար ժամանակ լուր չունեիք: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

Օրը ուրախության մեծ ու փոքր առիթներ կբերի: Դուք կօգնեք շրջապատողներին դրական տրամադրվել, ոչ ոքի թույլ չեք տա ձանձրանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտը կարող է անհանգիստ անցնել: Տրամադրությունը այդ հատվածում հաճախ կփոխվի, երբեմն դուք սուր կարձագանքեք մանրուքներին: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, դուք լավատեսորեն կտրամադրվեք, հրաժեշտ կտաք կասկածներին ու տագնապներին, որոնք վերջին ժամանակներս հանգիստ չէին տալիս:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր զրույցների, հաճելի հանդիպումների ժամանակ կլինի: Դրանք և՛ ուրախ իրադարձություններ, և՛ նոր ծրագրեր, և՛ կարևոր խոստովանություններ կբերեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ ու անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաճելի հանդիպումների, հետաքրքիր զրույցների ու վառ հույզերի ժամանակ է: Դուք կաշխատեք ստեղծագործաբար մոտենալ այն ամենին, ինչ կստանձնեք, այդ իսկ պատճառով նույնիսկ ամենահասարակ գործերը անսովոր ու գրավիչ կդառնան: Ինչ էլ ստանձնեք, օգնականներ գտնելը հեշտ կլինի: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները:

Որոշ Այծեղջյուրներ հաջողակ կլինեն այնտեղ, որտեղ չէին սպասում: Իրադարձությունների նպաստավոր ընթացքը թույլ կտա անել այն, ինչ վաղուց եք մտածել: Երեկոյան կլսեք այն բառերը, որոնց վաղուց էիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած օր է: Անգործ նստել չեք ուզենա, ոգևորությամբ կստանձնեք նոր բաները, հաճույքով կփոխեք ծրագրերը, եթե նոր առաջադրանքներ լինեն կամ հետաքրքիր մի բանով զբաղվելու հնարավորություն ստեղծվի: Համարձակ փորձարկումները հաջող կլինեն, ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ընտանիքի անդամների հետ:

Հավանական են անսպասելի բացահայտումներ, կարող են համարձակ գաղափարներ հայտնվել, որոնց իրագործումը ձեր կյանքում մեծ փոփոխություններ կբերի: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք շատ բան կհասցնեք ու դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Աստղերը ձեր կողմից կլինեն: Կարող եք հաջողության հասնել բարդ գործերում, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Դուք հաճույքով կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Շրջապատողները բաց չեն թողնի շնորհակալություն հայտնելու շանսը:

Օրը հարմար կլինի ռոմանտիկ հանդիպման համար, որը յուրահատուկ կլինի: Ամենամտերիմների հետ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Ապագային լավատեսությամբ կնայեք. դուք դրա համար բոլոր հիմքերը կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: