Լողափին, առանց խոզի բդի. ինչպես են Գարիկ Մարտիրոսյանի կինն ու երգչուհի Ալսուն անցկացնում տոները

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ներկայացրել է, թե ինչպես է տոնական օրերն անցկացնում լողափում։ Նա Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու երգչուհի Ալսուն զվարճալի տեսարաններ են ներկայացնում։

«Ամանորի երրորդ օրն անցնում է շատ հանգիստ։ Ալսո՛ւ, հաստատիր դա»,- տեսանյութին կից գրել է Լևինան։

Նրանց երրորդ ընկերուհին` Էլինա Ջանիբեկյանը, որոշել է Ալսուի փոխարեն պատասխանել գրառմանը։

«Ես հաստատում եմ, որ շատ հանգիստ է անցնում հանգստյան երրորդ օրը։ Այնքան հանգիստ, որ ինձ ուրիշ ափ են նետել։ Ինձ հետ բերեք»,- գրել է Ջանիբեկյանը։

Ավելի ուշ Ալսուն միացել է խրախճանքին` հաստատելով, որ շատ հանգիստ են անցնում օրերը։

Հիշեցնենք, որ Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացած են արդեն 23 տարի` 1998-ից։ Զույգը երկու երեխա ունի` 2004-ին ծնված Ժասմինն ու 2009-ին ծնված Դանիելը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)