Who What Wear պորտալի ոճաբանները նշել են 2022 թվականի ամենանորաձև գույները։
«Մինչ նորաձևության բրենդները թողարկում էին իրենց ոչ սեզոնային հավաքածուները, ես դիտեցի նրանց տեսականին և այնուհետև հայտնաբերեցի վեց երանգներ, որոնք ամենից հաճախ հայտնվում են նրանց շարքերում»,- ասել է խմբագիր Մաքսին Էգգենբերգերը:
Նրա խոսքով՝ 2022 թվականին ամենահայտնիներից մեկը կլինի բաց բեժ երանգը։ Սա վերաբերում է հատկապես վերարկուներին ու շապիկներին:
Նաև 2022 թվականի TOP գույները կլինեն նաև մանդարինի և յասամանի երանգները։
Թրենդային գույներ կլինեն ձիթապտղի և բորդո գույները։ Դրանք լավ տեսք կունենան տաբատների, զգեստների և սվիտերների դեպքում:
Բացի այդ, նորաձեւ կլինեն շոկոլադե գույնի հագուստն ու աքսեսուարները։ Դրանք ներառում են կաշվե տաբատները, ատլասե վերնաշապիկները և պայուսակները: