2021-ի աշնանը դերասան Գևորգ Գրիգորյանն ինստագրամյան գրառմամբ տեղեկացրեց, որ իր սիրտը զբաղված է: Օրերս էլ, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, դերասանն ամուսնության առաջարկություն է արել Իդա Հովհաննիսյանին և դրական պատասխան է ստացել:
Գևորգի հրապարակած նոր լուսանկարներում Իդայի մատնեմատն արդեն զարդարում է նշանադրության մատանին:
«Էղնիմ երկու կես, կեսս էղնի քեզ, կեսդ էղնիմ ես»,- համատեղ լուսանկարները դերասանը հրապարակել է «Բամբիռ» խմբի «Էրկու կես» երգի տողերով: