Երկուշաբթի օրը վերջին մի քանի ամիսների ամենաքննարկվող զույգերից մեկը գրավել է պապարացիների ուշադրությունը, երբ նստելիս է եղել մասնավոր ինքնաթիռ Բահամյան կղզիներ ռոմանտիկ հանգստի մեկնելու նպատակով: Keeping Up With The Kardashians-ի 41-ամյա աստղը և 28-ամյա կատակերգու Փիթ Դևիդսոնը լրացնում են բաց թողնված ժամանակը․ զույգն Ամանորն ու Սուրբ Ծնունդն անցկացրել է առանձին: Դևիդսոնը եղել է Մայամիում, որտեղ աշխատել է երգչուհի Մայլի Սայրուսի հետ ամանորյա թողարկման ժամանակ, իսկ Քարդաշյանը արձակուրդները երեխաների հետ անցկացրել է Լոս Անջելեսում։
Բահամյան կղզիներում արձակուրդը կլինի զույգի դեբյուտային ճամփորդությունը անցյալ հոկտեմբերին նրանց առաջին ժամադրությունից հետո: Քիմն ապրում է Լոս Անջելեսում չորս երեխաների հետ, իսկ Փիթն ապրում է Նյու Յորքում, քանի որ զբաղվածություն ունի SNL-ում: Նրանք հաճախ են թռչում երկրով մեկ՝ միասին լինելու համար, սակայն համատեղ հանգստի մասին նրանք առաջին անգամ են որոշում կայացրել։