Տարբեր երկրների գեղեցկության մրցույթների հաղթողները

Եգիպտոս

«Եգիպտոսում կանոնները շատ խիստ են, և բոլորս պարտավոր ենք համապատասխանել գեղեցկության ստանդարտներին: Այստեղ կինը պետք է լինի իդեալական և նրա արտաքինը պետք է լինի բնական: Պլաստիկ վիրահատության կամ կոսմետիկ միջամտության դիմած աղջիկները երբեք չեն կարող մասնակցել մրցույթին: Այստեղ կանայք պետք է ունենան երկար, փափուկ ու փարթամ վարսեր, փոքրիկ բերան, կլոր դեմք և բարի աչքեր»,- կիսվել է «Միսս Եգիպտոս-2018» Մոնի Հելալը:

Ճապոնիա

«Ճապոնուհու գլխավոր առավելությունը իդեալական մաշկն է: Այն ոչ միայն պետք է լինի փափուկ, հարթ և առողջ, այլ նաև սպիտակ»,- անկեղծացել է «Միսս Ճապոնիա-2015» Լիլիանա Քևինը:

Հնդկասատան

Գեղեցիկ հնդկուհիներն անպայման պետք է ունենան նշաձև աչքեր և սուր քիթ:

Նոր Զելանդիա

Նոր Զելանդիայում կարծում են, որ կնոջը գեղեցկացնում են դեմքի վրա արված դաջվածքները: Այստեղ գեղեցկության մրցույթներում միշտ հաղթում են նման առանձնահատկությամբ աղջիկները:

Բրազիլիա

Բրազիլիայում կարևորում են ոչ թե դիմագծերը, այլ կազմվածքը: Իհարկե, կարևոր հատկանիշը, որը գեղեցկացնում է կնոջը՝ մեծ հետույքն է:

Նիգերիա

Նիգերիայում գեղեցկության մրցույթներին կարող են մասնակցել միայն 70 կգ և ավելի շատ քաշ ունեցող աղջիկները: Որքան գեր է աղջիկը, այդքան նա գեղեցիկ է: