«Sex and the City»-ի շարունակությունից հեռացրել են Քրիս Նոթի տեսարանները

Նախօրեին հայտնի դարձավ, որ Քրիս Նոթի հետ տեսարանը կտրվել է «Sex and the City»-ի շարունակության վերջին դրվագից այն բանից հետո, երբ մի քանի կանայք դերասանին մեղադրել են բռնաբարության մեջ։ Այս մասին գրում է Variety-ն։

Առաջին եթերաշրջանի վերջին դրվագը՝ And Just Like That, պետք է հեռարձակվեր HBO Max-ով փետրվարի 3-ին։ Պարբերականի տվյալներով՝ նախկինում այն ​​պարունակում էր մի տեսարան պարոն Բիգի հետ, որը մահացել էր սերիալի սկզբում սրտի կաթվածից։
Սակայն սերիալի հեղինակները որոշել են դերասանի մասնակցությամբ տեսարանը հեռացնել եզրափակիչ դրվագից։ «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի շարունակության պրոդյուսերները կարծում էին, որ միստր Բիգի կադրերը կապ չունեն սյուժեի հետ և կարող են հեռացվել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ երկու կին մեղադրել են Քրիս Նոթին բռնաբարության մեջ։ Այս մասին նրանք լրագրողներին հայտնել են մի քանի ամսվա տարբերությամբ։ Ինքը՝ դերասանը, արդեն մեկնաբանել է հայտարարությունները՝ վստահեցնելով, որ բոլոր պատմությունները սուտ են։ Սակայն տուժողները սպառնում են հրապարակել նամակագրությունը և ներկայացնել շատ իրատեսական ապացույցներ։

Ավելի ուշ դերասանին մեղադրանքներ են ներկայացրել ևս երկու աղջիկ։