Ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Նստիր մեքենայիս ղեկին» / Doraibu mai ka ֆիլմն արժանացել է ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միության չորս մրցանակների:
Կինոֆիլմը ճանաչվել է 2021 թվականի «Լավագույն ֆիլմ», Համագուչին՝ «Լավագույն ռեժիսոր», իսկ դերասան Հիդետոշի Նիշիջիման, որը կատարել է գլխավոր դերը, հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում։
Բացի այդ, «Նստիր մեքենայիս ղեկին» ֆիլմն ստացել է նաև «Լավագույն սցենար» մրցանակը։