Մոդել Լյուսի Հայրապեյանն այս օրերին հանգիստն է վայելում Մալդիվյան կղզիներում։ Նախորդ փետրվարին ծննդյան տարեդարձը սիրելի հանգստավայրում նշելուց հետո մոդելը կրկին որոշել է վերդառնալ․ նա արդեն հասցրել է հետևորդների հետ կիսվել տեսանյութով, որն, իհարկե, բուռն արձագանքի է արժանացել: Գրում է BRAVO.am-ը։
«Շնորհավոր 2022: Խելոք սպասում էի, որ հասնեի տեղ ու նշեի հավեսին՝ իմ սիրած ձեւերով»,- գրել է Լյուսին:
Մոդելի լողազգեստով լուսանկարները ևս անտարբեր չեն թողել նրա հետևորդներին:
«Կյանքը ոչ այլ ինչ է, քան ընտրություն: Ընտրություն՝ լինելու վայելող կամ երազող, գեղեցիկ կամ վերջինիս վատաբանող, բավարարվող կամ ագահ, շնորհակալ կամ չգնահատող: Ինքներս ենք որոշում՝ ինչպես օգտագործել մեր ժամանակը. ոմանք այն վատնում են՝ դիմացինին չար խոսքեր գրելով, ոմանք էլ օգտագործում են՝ գիրք կարդալով ու գրված տողերին ուշադրություն չդարձնելով: Բոլորս հոգու խորքում շատ լավ գիտենք մեր իրական տեղն և ով լինելը»,- հրապարակված ֆոտոշարքին կից գրել է Լյուսի Հայրապետյանը:
Посмотреть эту публикацию в Instagram