Ամերիկյան ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն իրենից հեռացած կնոջը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, հետ բերելու անհաջող փորձերից հետո սիրավեպ է սկսել դերասանուհի Ջուլիա Ֆոքսի հետ, հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականը նկատում է, որ զույգն իր սիրավեպը չի թաքցնում: Պապարացիները նրանց նկատել են ռեստորան գնալիս: 44-ամյա Ուեսթն անընդհատ գտնվել է 31-ամյա Ֆոքսի կողքին:
Ռեստորանից դուրս գալուց հետո ռեփերը ինքնագրեր է տվել երկրպագուներին: